Շոու-բիզնես

Անի Բայաթյանը՝ ծնողների, քրոջ, ամուսնու և աղջիկների մասին

Անի Բայաթյանը՝ ծնողների, քրոջ, ամուսնու և աղջիկների մասին։

BRAVO.am-ը շարունակում է ներկայացնել հայտնի դեմքերի ընտանիքները: Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անի Բայաթյանը սիրով համաձայնել է պատմել ծնողների, քրոջ, ամուսնու և աղջիկների մասին:

Հայրս՝ Արտավազդ Բայաթյանը, երգիչ-երգահան է: Նախկինում «Արձագանք» ռադիոկայանի տնօրենն է եղել, այս պահին երգում է, ստեղծագործում, երբեմն նաեւ համերգներ ունենում: Շատ հոգատար հայր է, միշտ խորհուրդներ է տալիս, բայց երբեք իր կարծիքը չի պարտադրում, թողնում է, որ մենք տրամաբանենք:

Անի Բայաթյան

Մայրս՝ Գայանե Գաբրիելյան-Բայաթյանը, մասնագիտությամբ տնտեսագետ- ապրանքագետ է: Մարդ է, ով արվեստի հետ կապ չունի, բայց մեր ընտանիքում երեւի ամենաշատն ինքն է արվեստի մեջ: Մայրս այս պահին չի աշխատում, զբաղվում է տնային գործերով, մեզ շատ է օգնում երեխաների հարցում: Գիտեք, հենց մայրս է ամենաշատը երեխաների մեջ արթնացնում սերը դեպի արվեստը:

Քույրս՝ Մերի Բայաթյանը, մասնագիտությամբ քաղաքագետ է, այս պահին իր մասնագիտությամբ չի աշխատում: Զբաղվում է պարով. փոքրիկ ներկայացումներ են պատրաստում: Մերին ամուսնացած է, ունի որդի:

Անի Բայաթյան

Ամուսինս՝ Նարեկ Քեշիշյանը, մասնագիտությամբ գեղանկարիչ է, այս պահին աշխատում է որպես 3D մոդելավորող: Երկար ժամանակ թատրոնում է աշխատել՝ որպես բեմանկարիչ. մի շարք ներկայացումների համար բեմ է ստեղծել:

Վիոլան՝ (Անիի եւ դերասան Իշխան Ղարիբյանի դուստրը,-հեղ.), սովորում է 9-րդ դասարանում, մեծ ցանկություն ունի արվեստի ուղղությամբ շարունակել ուսումը: Ուզում է դառնալ դերասանուհի, ռեժիսոր, ժամանակի ընթացքում կհասկանա՝ ինչ է հստակ ուզում: Նաեւ ցանկություն ունի դրսում ուսում ստանալ:

Անի Բայաթյան

Փոքր աղջիկս՝ Լիա Քեշիշյանը, շատ ակտիվ երեխա է, շատ է սիրում այն, ինչ անում եմ ես, ապրում է ներկայացումներով, սիրում է այս ոլորտը: Շատ լավ նկարում է, դա էլ հայրիկից է ժառանգել:

Անի Բայաթյան

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել էջում