Մամուլ

Անթույլատրելի է` 21-րդ դարում նման շենքեր արդեն չեն կառուցում. Քաղաքաշինության դոկտոր

Անթույլատրելի է` 21-րդ դարում նման շենքեր արդեն չեն կառուցում. Քաղաքաշինության դոկտոր

168.am-ը գրում է․ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ապրիլի 16-ին հանդիպել է «Ռենովեյշն փրոջեքթ մենեջմենթ քամփնի» ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման շրջանակում քաղաքապետին է ներկայացվել Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկը:

Համաձայն էսքիզային նախագծի՝ նախատեսվում է հինգ բազմահարկ շենքի կառուցում, ինչն ամբողջությամբ կլուծի նաև նշյալ տարածքում առկա վթարայնության աստիճան ունեցող վեց շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: Առաջարկվող նախագծով, ի դեպ, շենքերի կառուցումից հետո միայն կսկսվի վերաբնակեցումը:

Նախատեսվում է, որ բնակիչներին նորակառույց բազմաբնակարաններում կտրամադրվեն իրենց բնակմակերեսին համապատասխան վերանորոգված բնակարաններ, ավտոտնակներ ունեցողներն էլ ստորգետնյա ավտոկայանատեղիներում կստանան տարածքներ:

Քաղաքաշինության դոկտոր

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի կարծիքով՝ բարձրահարկ ու իրար նման շենքերով՝ ամբողջ տեսարանը կաղավաղի։

«Այդտեղ նորմերի խախտում կա, որովհետև շենքից շենք հեռավորությունը քիչ է։ Նախկինում շատ մեծ կանաչապատ բակեր կային, եթե հիմա այդ բակերն աջ ու ձախ կառուցապատելու են, դա լավ չի լինի։ Նորաշենի նման, սակայն, ավելի վատ թաղամաս է լինելու, որովհետև բակերը շատ ավելի փոքր են։ Եթե նայեք ամբողջ հատակագիծը՝ փոքր բակերով ինչ-որ բարձրահարկ միավորներ են։ Անթույլատրելի է՝ 21-րդ դարում նման շենքեր արդեն չեն կառուցում»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Խաչատրյանը։

Նրա դիտարկմամբ՝ պետք է ձերբազատվել շենքերի միանմանությունից։

«Հիմա միանման շենք սարքելը ոչ թե մարդուն վախեցնում է, այլ տհաճ է։ Երևանը շատ անգամ կարողացել է շրջանցել սովետական տիպային, նախագծային ռեժիմը»,- նշեց նա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով