Մամուլ

Անդադար ստանում եմ շնորհավորանքներ․ Լևոն Քոչարյան

Անդադար ստանում եմ շնորհավորանքներ․ Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը անդրադարձել է հոր` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դատարանի որոշմանը։

«ՍԴ որոշումից հետո, իսկ հիմա նաև Դանիբեկյանի որոշումից հետո, անդադար ստանում եմ շնորհավորանքներ հարազատներից, բազմաթիվ ծանոթ և անծանոթ մարդկանցից: 

Ռոբերտ քոչարյան

Իհարկե թվում է, թե պետք է ուրախանանք, սակայն հետհայացք գցելով անցած 3 տարիներին դժվար է ուրախանալ, քանի որ այդ աստիճան ճչացող ապօրինություններն ի սկզբանե պարզապես չպիտի լինեին, և առողջ հասարակությունը, անկախ սեփական նախասիրություններից, չպիտի հանդուրժեր այս ամենը. այնինչ քչերը համարձակություն ունեցան բարձրաձայնելու, իրավապահներից քչերը հրաժարվեցին այս խայտառակությանը մաս կազմելուց և միայն հաշված դատավորներ ունեցան խիզախություն գործել բացառապես օրենքով: 

Իմ երախտագիտությունն եմ հայտնում հենց այս մարդկանց»,- նշել է նա։

Կիսվել էջում