Մշակույթ

Անգնահատելի է Շառլ Ազնավուրի ներդրումը Հայաստանն աշխարհին ըստ արժանվույնս ներկայացնելու գործում․ Քոչարյան

«Անգնահատելի է Շառլ Ազնավուրի ներդրումն՝ իր արվեստի ու գործունեությամբ, Հայաստանն աշխարհին ըստ արժանվույնս ներկայացնելու գործում։ Յուրաքանչյուր հայ հպարտ է նման հայրենակից ունենալ»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հրապարակելով իր և աշխարհահռչակ շանսոնյեի համատեղ լուսանկարը։

«Շառլ Ազնավուրի միջոցով արտերկրում Հայաստանի նկատմամբ մթնոլորտ ու վերաբերմունք է ձևավորվում» ,-լուսանկարին կից գրել է Քոչարյանը։

Հիշեցնենք՝ երեկ ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակի օրն էր։

Կիսվել էջում