Աշխարհ

Անգելա Մերկելը կինքնամեկուսանա․ նա կասկածվում է կորոնավիրուսով վարակված լինելու մեջ

Անգելա Մերկելը կինքնամեկուսանա․ նա կասկածվում է կորոնավիրուսով վարակված լինելու մեջ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կիրակի, մարտի 22-ին ինքնամեկուսացել է իր սեփական տանը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Սայբերտը:

Որոշում է կայացվել նման քայլի դիմել այն բանից հետո, երբ պարզել են, որ այն բժիշկը, ով Կանցլերին պատվաստել է թոքաբորբի վարակի դեմ՝ մարտի 20-ին, նրա կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել։

«Մերկելը առաջիկա մի քանի օրերին պարբերաբար կանցնի կորոնավիրուսների թեստեր, քանի որ այսօր փորձարկումը դեռ չէր կարող բերել համոզիչ արդյունքի», – ասել է Սեյբերտը:

Կանցլերը կարանտինում գտնվելիս կկատարի իր պարտականությունները:

Կիսվել նյութով