ԺամանցՇոու-բիզնեսՏեսանյութ

Անահիտ Սիմոնյանը մետաղադրամ է կռում մուրճով (Տեսանյութ)

Անահիտ Սիմոնյանը մետաղադրամ է կռում մուրճով (Տեսանյութ)

Երգչուհի, մոդելավորող Անահիտ Սիմոնյանը Ղալթաղչիի սուրբ Հովհաննես մատուռի տարածքից խորհրդանշական տեսանյութ է հրապարակել։ Կադրում երևում է, որ Անահիտը հուշանվեր–մետաղադրամ է կռում։

«Սուրբ Հովհաննես մատուռի մոտ վաճառում են տարբեր հուշանվերներ, թելեր, խաչեր, բայց իմ ընտրությունը կանգ առավ հենց այս մետաղադրամ–հուշանվերի վրա, որ պատրաստեցի սեփական ձեռքով։

anahit simonyan

Նախ քեզ տալիս են հարթ կոպեկ և շատ ծանր մուրճ, որի օգնությամբ մետաղադրամի մի կողմում հայտնվում է մատուռի, մյուս կողմում` Սուրբ Հովհաննեսի պատկերը։ Այս մետաղադրամը հաջողություն կբերի»,–գրել է Անահիտը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում