ԺամանցՇոու-բիզնես

Անահիտ Կիրակոսյանի ընտանեկան ֆոտոշարքն ու հանգիստը Եգիպտոսում

Անահիտ Կիրակոսյանենց տանը տոնածառ զարդարելու ընթացքը բավական յուրահատուկ արարողակարգ է. յուրաքանչյուրն ունի իր պարտականությունը: Այս ամենը պարզեցինք, երբ որոշեցինք տարեվերջին միասին զարդարել տոնական ծառն ու լուսանկարահանել ընթացքը, որից օրեր անց` հունվարի 1-ին, դերասանուհին ընտանիքի հետ մեկնեց Եգիպտոս:

anahit kitakosyan 2

«Շուտ կազմակերպեցինք, քանի որ աշխատանքային գրաֆիկս աստիճանաբար խտանում էր, իսկ ես չէի ուզում կորցնել երեխաներիս հետ տան գեղեցկուհուն զարդարելու հնարավորությունը: Ընթացքն ուրախ էր եւ կատակներով լի»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Անահիտն ու հավելել.«Ամուսինս տեղադրում է, ես, Աննան եւ Հայկն ամրացնում ենք ճյուղերը, նաեւ կախում խաղալիքները, լույսերը, իսկ Լաուրան Մհերի հետ հիանում է արդեն գեղեցկությամբ: Ի դեպ, այս տարի տոնածառի վրա եւս մեկ խաղալիք ավելացավ՝ Մհեր գրությամբ»:

anahit kitakosyan 3

Նոր տարին դերասանուհու ընտանիքը նշել է ամուսնու հորեղբոր ընտանիքի հետ, որից հետո շնորհավորել են սկեսրոջը եւ շտապել օդանավակայան.«Ինձ համար անմոռանալի հանգիստ էր, քանի որ տաք եղանակին՝ բնության գրկում, վայելել եմ երեխաներիս: Նրանց հետ շփումն ամենաթանկն ու կարեւորն է ինձ համար, այնպես որ, տարիս հրաշալի սկսվեց»:

anahit kitakosyan 4

Անահիտը պատմել է նաեւ, որ փոքր տղան հրաշալի զգացողություններ է ունեցել. «Հետաքրքիր էր նրա զարմանքը, երբ առաջին անգամ տեսավ ծովը, ծանոթացավ ավազի հետ»:

anahit kitakosyan 1

Դերասանուհու համար 2018-ը բուռն տարի էր: Ինչպես նշել է՝ շատ էին աշխատանքային առաջարկները եւ ձեռքբերումներն ընտանիքում.«Իսկ այս տարվանից հատուկ սպասումներ չունեմ, թող տարին որոշի՝ ինչ անակնկալներ մատուցել: Ամենակարեւորը՝ թող խաղաղ տարի լինի»:



Կիսվել նյութով