Ժամանց

Անակնկալ փոքրիկներին․ Թողարկվելու է հանրահայտ «Ну, погоди» մուլտֆիլմի նոր սերիաները

«Союзмультфильм» ստուդիան հայտարարել է սովետական հանրահայտ «Դե, սպասիր/ Ну, погоди» մուլտֆիլմի նոր սերիաների նկարահանման փուլի մեկնարկի մասին, որի հերոսներն այս տարի դարձան 50 տարեկան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Առաջին սերիան կթողարկվի հաջորդ տարվա ամռան սկզբին, որից հետո մենք կունենանք 26 նոր սերիա»,-հայտարարել է «Союзмультфильм» ստուդիայի ներկայացուցիչ Յուլիանա Սլաշեվան:

«Դե, սպասիր» մուլտֆիլմի առաջին սերիան լույս է տեսել 1969 թվականի մայիսի 6-ին: Ռեժիսոր Գենադի Սոկոլսկին նկարահանել է «զրոյական» սերիան հատուկ «Веселая карусель» մուլտֆիլմի համար, որի հիմնական գաղափարը հիմք հանդիսացավ «Դե, սպասիր»-ի առանձին շարքի համար:

Կիսվել նյութով