Մամուլ

Այ ռոբկահամբալներ, ես հիշում եմ, որ բանակ էր եկել ցուցարարների դեմ․ խոտը կտանեք ռոբիկի դեմը կդնեք․ Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը

«Ռոբկանք, որոշել են, որ մենք հիշողություն չունենք, կամ ուրախությունից խելքներս թռել է:

Այ ռոբկահամբալներ, ես հիշում եմ, որ բանակ էր եկել ցուցարարների դեմ, ԲԱՆԱԿ, ոչ միայն ԱԱԾ, ներքին զորքեր ու ոստիկանություն, այլև՝ ԲԱՆԱԿ: Բանակը ներքին գործերում ներքաշելը արգելված էր և է սահմանադրությամբ, ով էլ դա անի: Այդպիսի գործողությունը սահմանադրական կարգի տապալում է:

Եթե ռոբիկը չի եղել բանակ բերողը և դա արվել է իր կամքին հակառակ, ուրեմն հեղաշրջում է եղել, ու եթե հեղաշրջում է եղել և ինքը պահպանել է պաշտոնը, ուրեմն դա իր դեմ չի եղել: Բացի այդ բանակ բերողների դեմ ոչինչ չի ձեռնարկել հեղաշրջումը վերացնելու համար, մասնավորաբար, բանակը ետ իրենց զորամասերն ուղարկելու համար, ուրեմն հեղաշրջումն արվել է իր համար, դե թող պատմի: Ու իր պատմելով ինքը մասնակից է եղել այդ որոշման կայացմանը:

Բացի այդ, զանգվածային ընտրակեղծիքներ են արել իր 1998, 2003 թթ. ընտրություններում, բացի այդ, ինքը չունենալով իրավունք, սահմանադրության ուղիղ խախտմամբ առաջադրվել է եւ դարձել է ՀՀ նախագահ: Բացի այդ, Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների են ծեծել ու ձերբակալել, հետո խաղաղ ցուցարարներ են գնդակահարել: Չունենալով արտակարգ դրության մասին օրենք, չունենալով ԱԺ որոշում, ռոբիկը Երևանի վարչական տարածքում արտակարգ դրություն է մտցրել, փաստացի այն տարածելով ամբողջ Հայաստանի տարածքի վրա, այն դեպքում երբ ըստ սահմանադրության, արտակարգ դրություն կարող էր մտցվել միայն ՕՐԵՆՔՈՎ: Այս ամենը ու էլի լիքը բան սահմանադրական կարգը փոխելու և/կամ տապալելու կանխամտածված, անօրինական եւ դիտավոր գործողություններ են եղել:

Խոտը կտանեք ռոբիկի դեմը կդնեք, հա աժժ ջան: Հենց կպրծնի, իմաց տվեք, էլի ուղարկենք»:

Կիսվել էջում