ԱշխարհՏեսանյութ

Այրվում է Ղրիմի զորավարժարանը․ մարդկանց տարհանում են (Տեսանյութ)

Այրվում է Ղրիմի զորավարժարանը․ մարդկանց տարհանում են (Տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ղրիմի Կիրովսկի շրջանում գտնվող զորավարժարանում, այս մասին սոցկայքի իր էջում հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը՝ հավելելով, որ Տավրիդա մայրուղին արգելափակված է:

Ինչպես հայտնել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը, չորս գյուղերի բնակիչներին այս պահին տարհանում են։

Սպասվում է մոտ 2000 մարդու տարհանում:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զորավարժարանում այրվում է զինամթերքի պահեստը, հնչում են պայթյունի ձայներ:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում