ԱշխարհՏեսանյութ

Այրվում է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը․ Զելենսկի

Այրվում է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը․ Զելենսկի

«Եվրոպան հիմա պետք է արթնանա. Այրվում է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը. Հենց այս պահին ռուսական տանկերը կրակում են միջուկային ստորաբաժանումների վրա։ Սրանք ջերմադիտարկիչներ կրող տանկեր են:

Այսինքն՝ իրենք գիտեն, թե որտեղ են կրակում, սրան են պատրաստվել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Դիմում եմ բոլորին, ովքեր գիտեն Չեռնոբիլ բառը…

kiev hrtirakocel

Ռուսաստանը ուզում է դա կրկնել և արդեն կրկնում է, բայց 6 անգամ ավելի։

Եվրոպացիներ, խնդրում եմ արթնացեք։ Մենք բոլորին զգուշացնում էինք. ոչ մի պետություն երբեք չի կրակել ատոմային էներգաբլոկների վրա։

Մեր պատմության, մարդկության պատմության մեջ սա առաջին դեպքն է։ Մենք պետք է անհապաղ կանգնեցնենք ռուս զինվորականներին։

Միայն եվրոպական անհապաղ գործողությունները կարող են կանգնեցնել ռուսական զորքերը.

Թույլ մի տվեք, որ Եվրոպան մեռնի ատոմակայանի վթարից»:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով