ՄամուլՏեսանյութ

Այս 3 օրերին Հայաստանից մեկնել է 3900 մարդ, եկել՝ 3400-ը. Մհեր Գրիգորյանը թվեր ներկայացրեց (Տեսանյութ)

Այս 3 օրերին Հայաստանից մեկնել է 3900 մարդ, եկել՝ 3400-ը. Մհեր Գրիգորյանը թվեր ներկայացրեց (Տեսանյութ)

Վաչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ արդյունքներ կան փետրվարի 1-ից գործարկված «Ճամփորդիր առանց covid 19-ի» ծրագրի հետ կապված։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ փետրվարի 15-ից ունենալու ենք օրական 4 կանոնավոր չվերթներ դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ։ Փետրվարի 1-ից մեկնողների և վերադարձողների թվի վերաբերյալ Մհեր Գրիգորյանը հստակ վիճակագրություն ներկայացրեց․

Նիկոլ Փաշինյան

«Այս երեք օրվա ընթացքում Հայստանից օդային ուղիներով մեկնել է  3900 մարդ, վերադարձել է 3400 մարդ, հայկական անձնագրով մեկնածների թիվը 1423 է, հայկական անձնագրով Հայաստան ժամանածների թիվը՝ 1263 քաղաքացի։

Կարող ենք վստահ ասել՝ հավելվածը լիարժեք աշխատում է։ 7 քաղաքացիների դեպքում առաջացած խնդիրը հավելվածի հետ կապ չունի, ըստ նախնական տեղեկությունների՝ ռուս սահմանապահների մոտ կասկածներ է առաջացրել թղթային «QR» կոդը»,-նշեց գրիգորյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով