Աշխարհ

Այս տղան ընդամնեը 15 տարեկան է, սակայն նրա հետ լուսանկարվելու համար հերթ են կանգնում անգամ համաշխարհայի աստղերը

Նրանց համար, ովքեր սիրում են ասել․ որ երջանկությունը չես կարող գնել գումարով, երևի թե չգիտեն ոչինչ Դուբայի ամենահարուստ երիտասարդի կյանքի մասին։ Նրա անունը Ռաշիդ Բելխաս է:

Ռաշիդը չգիտի, թե ում են ցույց տալիս հեռուստացույցով և ով է ամենահայտնին Ինստագրամում, քանի որ աշխարհահռչակ աստղերը հենց իրենք են գալիս տղային հյուր, դրանից առաջ համաձայնության գալով նրա անձնական քարտուղարի հետ։

Պետք չէ մտածել, որ Ռաշիդը փոքրիկ հանճար է, ով ինքուրույն է հասել այդ ամենին։ Նա այդ հայտնիությունը և հարստությունը ստացել է իր հոր շնորհիվ։ Նրա հայրը հայտնի շինարարական մագնատ է՝ Սայֆ Ահմեդ Բելհաս։

Ի դեպք Ռաշիդը՝ հոր ավագ որդին չէ, այսինքն դա նշանակում է, որ արաբական օրենքներով, նա չի ստանալու ողջ կարողությունը որպես ժառանգություն։ Սակայն տղան ապրում է ինչպես հեքիաթում, և նրա հայրը ոչնչից չի զրկում որդուն։

Տղան նաև ունի ուրիշ «թուլություններ» և դրանք մեքենաներն են։ Նա արդեն հասցրել է թանկարժեք Ferrari մակնիշի մեքենան պատել իր ապրանքանիշի լոգոտիպով։ Սակայն Ռաշիդը չի կարող վայելել մեքենա վարելու հաճույքը մինչև չլրանա նրա 18 ամյակը։

Չգիտենք, թե ինչպես հետագայում կդասավորվի այս տղայի կյանքը, սակայն նա հիմա ապրում է վայլելելով կյանքի բոլոր հաճույքները։

Բացի դա Ռաշիդ Բելխաս ունի իր սեփական տունը։ Այդ տան գլխավոր առանձնահատկություններից մեկը՝ մեծ կենդանաբանական այգի բակում, որտեղ կան առյուծներ, վագրեր և հազվագյուտ հանդիպող լեոպարդի տեսակներ։

Ռաշիդ Բելխաս
Ռաշիդ Բելխաս
Ռաշիդ Բելխաս
Ռաշիդ Բելխաս
Կիսվել նյութով