Մամուլ

«Այս տեսարանին ականատես լինելն աննկարագրելի ցավ է». Դավիթ Գրիգորյան

«Այս տեսարանին ականատես լինելն աննկարագրելի ցավ է». Դավիթ Գրիգորյան

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկուշաբթի առավոտ կարդում ես

Անցակետով անցնող անձինք երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչներ են, որոնք անցակետի տեղադրման պատճառով մնացել էին Գորիսում ու ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադառնում էին իրենց բնակավայր, և իրենց համար էլ անակնկալ կերպով կանգնեցվել են ադրբեջանցի ծառայողների կողմից:

ԱՀ տեղեկատվական շտաբ

Ըստ էության, երկկողմանի շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցները, որոնց բնակավայրերը տեղակայված են Շուշիի ու Տեղի մեջտեղում, ստիպված են եղել հատե այսպես կոչված անցակետը։

Նշվում է, որ տեղում եղել են խաղաղապահներ ու գործընթացն իրականացվել է իրենց ներկայությամբ։

Թուրքերը սրանից մի մեծ շոու են սարքել` իբրև հայերն արդեն անցակետով են անցնում։ Ասել է, թե վերջ։ Տարօրինակն այն է, որ էս ամենին մասնակցել են ռուս խաղաղապահները։ Ի՞նչ սա կնշանակի, որ շոուն համաձայնեցվա՞ծ է եղել։

Չգիտեմ։ Դուք գնահատեք։

Ինչպե՞ս ու ի՞նչ պայմաններում է բանը տեղի ունեցել արդեն էական էլ չէ։ Փաստը կա ու էս տեսարանին ականատես լինելը աննկարագրելի ցավ է»։

Կիսվել էջում