Մամուլ

Այս տարի ՊԵԿ-ում պարգևավճարները կազմել են 5.8 միլիարդ դրամ․ 967 հոգի ազատվել է աշխատանքից. Դավիթ Անանյան

ՊԵԿ-ում 2019 թվականին պարգևավճարները կազմել են 5.8 մլրդ դրամ, միևնույն ժամանակ 967 հոգի ազատվել է աշխատանքից՝ մի մասը սեփական դիմումի համաձայն, մի մասը՝ կրճատումների արդյունքում:

Այս մասին այսօր կայացած՝ 2019 թվականի արդյունքների ամփոփիչ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Կադրերի արտահոսք եղել է, 2019 թվականին 967 հոգի ազատվել է աշխատանքից, մի մասը՝ սեփական դիմումի համաձայն, մի մասը՝ կրճատումների արդյունքում։ Հաշվետու տարում մեր կադրերը համալրել ենք 600 աշխատակցով։ Սերնդափոխություն կարողացել ենք անել, բայց դրա հետ մեկտեղ, ցավոք, ունեցել ենք փորձառու աշխատողներից ազատման դիմում, որոնք աշխատանքի են ացնել մասնավոր հատվածում», – ասաց Դավիթ Անանյանը:

«Այս թեմայով նաև վարչապետն ու մեր մյուս գործընկերները խոսեցին։ Եթե մենք ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ անձնակազմ, ապա մեր մասնագետները մասնավոր հատվածի նույն մասնագետների հետ ֆինանսական առումով մրցունակ պետք է լինի, մինչդեռ, մեր հարկային տեսուչները մասնավոր ոլորտի համար պատրաստի ֆինանսական տնօրեն են, որոնք բավական բարձր են վճարվում»,-հավելեց նա։

Կիսվել էջում