Մամուլ

Այս իշխանությունը չի կարող մարդուն այն օրի հասցնել, որ ինքնասպանության դիմի. Ալեն Սիմոնյան

«Իշխանությունն այսքան ժամանակ չի դրսևորել իրեն որպես այնպիսի իշխանություն, որը կարող է մարդ սպանել, ծեծել, կամ մարդուն այն օրի հասցնել, որ ինքնասպանության դիմի»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածին։

Հարցին՝ կապ տեսնո՞ւմ եք այս ինքնասպանության, Մարտի 1-ի գործի և քաղաքական վերջին զարգացումների միջև՝ պատասխանեց.

«Շուտ է հիմա որևիցե եզրակացություն անել, որովհետև նախաքննություն է ընթանում, կա անձ, որին հրավիրել են, պետք է բացատրություն տա, թե ինչի մասին է ընդհանրապես խոսքը:

Շատ ցավալի դեպք է: Պետք է սպասել, տեսնել ինչ կլինի, խոսքը մարդու կյանքի մասին , պետք է զգույշ լինենք» ,-հավելեց Սիմոնյանը:

Կիսվել նյութով