Մամուլ

Այս իշխանությունը չի կատարել ոչ մի խոստում. Ռոբերտ Քոչարյան

Այս իշխանությունը չի կատարել ոչ մի խոստում. Ռոբերտ Քոչարյան

«Այս իշխանությունը չի կատարել ոչ մի խոստում։ Չկա որևէ մի կետ, որը կարող են վերցնել և թմբկահարել, թե այ՝ խոստացել ենք և արել են»,-այս մասին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս իշխանության շրջանակներում չկան մարդիկ, որոնք հեղինակություն են վայելում՝ իրենց փողոցում, իրենց շենքում, իրենց բակում, ուղղակի չկան։

«Մարդիկ, որոնք համակերպվել են ուսապարկ լինելու կարգավիճակի հետ, և այդ մարդիկ պետք է համոզեն մեր քաղաքացիներին, որ երկրի ապագան հուսալի ձեռքերում է։ Չեմ կարծում, որ սա որևէ հեռանկար ունի իրենց համար։

Եվ իհարկե այս պատերազմի աղետալի հետևանքները՝ այսպես այս պատերազմը չպետք է ավարտվեր, սա իմ խորին համոզմունքն է, և սրա համար մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։

robert qocharyan miting

Նախագահն ասաց, որ այս  մարդիկ սրբություն չունեն, այս մարդիկ ստելու հետ որևէ խնդիր չունեն: Այս մարդիկ համադրելի չեն իշխանական կառույցում որևէ դերակատար լինելու հետ։

«Բայց այնուամենայնիվ մենք ունենք ժողովրդի մի մոլորյալ զանգված, որը դեռ հավատում է, և ամենից դժվար աշխատանքը լինելու է այդ զանգվածին փորձել համոզել, ուղղել։ Դժվար է լինելու, քանի որ մարդիկ ժամանակին ոգևորությամբ մասնակցել են փոփոխությունների և այսօր չեն կարողանում, չեն ուզում, դժվարանում են ընդունել, որ այս ամենը բերեց երկրի համար աղետալի հետևանքների։

Մենք պետք է օգնենք այդ մարդկանց ընտրել ճիշտ ճանապարհ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Իր ելույթի վերջում հավելեց, որ ամեն ինչ լավ է լինելու։

Կիսվել նյութով