Ազատ խոսք

«Այս ավազակի ագահության պատճառով էր, որ զինվորները փամփուշտ չէին ունեցել անգամ ինքնապաշտպանվելու». Արմեն Դանիելյան

«Այս ավազակի ագահության պատճառով էր, որ զինվորները փամփուշտ չէին ունեցել անգամ ինքնապաշտպանվելու»: ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոմանք պարապությունից դրդված սոցիալական ցանցերում քաղաքական դասախոսություններ են կարդում՝ ստվարացնելով իրենցից զզվող մարդկանց շարքը։ Այս մարդիկ բառիս բուն իմաստով ընկել են իրենք իրենց հետևից և զբաղված են ինքնաոչնչացմամբ։ Ոչ մի ձև չեն հաշտվում այն մտքի հետ, որ վարունգը մի օր իրենց ձեռքում էր, հիմա … կամ կարող է նաև թարս է բուսնել…:

Ինչևիցե, մերօրյա ինքնամոռաց «մահապարտները» մեծ վշտով են ընդունել գագիկ խաչատրյանի կալանավորման փաստը և հայտնվել են վաղաժամ կլիմաքսի մեջ: Եվ սա այն դեպքում, երբ բոլորը գիտեն, որ գագիկ խաչատրյան կոչեցյալը երկրի տնտեսությունը կործանած թիվ մեկ բորենին է եղել՝ մարդկությանն ու բնությանն անհայտ այնպիսի մի կենդանի, ով թալանից բացի ոչ մի այլ պատկերացում չի ունեցել։

Նա լրջագույն անհաղթահարելի մարտահրավեր է եղել մեր երկրի և ժողովրդի համար… Թուրքանման այս ոչ հայը ցինիկորեն խոչընդոտել է մեր պետության զարգացմանը, մարդկանց հասցրել ծայրահեղ աղքատության, անկասկած, խաչատրյան գագոների ճակատին է քսված Ապրիլյան պատերազմում նահատակված հերոս տղաների չցամաքող արյունը…

Այո, այս ավազակի ագահության պատճառով էր, որ զինվորները փամփուշտ չէին ունեցել անգամ ինքնապաշտպանվելու։ Եվ դա այն դեպքում, երբ սա և իր ընտանիքի անդամները օգտվել են ոսկյա զուգարաններից և վանաներից՝ ի հաշիվ մի ողջ ժողովրդի։

Հ.Գ. Եվ դեռ կան մարդիկ՝ ովքեր ազնվությունից և քաղաքական բարեվարքությունից են խոսում։ Փառք տանք Աստծուն, որ դեռ ողջ ենք։

Հ.Գ. Ձեր իշխանության սիմվոլիկան գագիկ և սուրիկ խաչատրյաններն էին և ոչ թե՝ Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը և այլք, ովքեր հավերժ ապրելու են: Իսկ գագոներին ու սուրիկներին ժողովուրդը վաղուց արդեն թաղել է և վերաթաղելու անհրաժեշտությունը այլևս չկա. նրանք վաղուց համալրել են հազարավոր տարիներ առաջ սատկած՝ հայրենիքի դավաճանների շարքը»:

Share