Ժամանց

«Այս աշխարհի խնդիրն այն է, որ դաստիարակված մարդիկ լի են կասկածներով, իսկ ապուշները՝ ինքնավստահությամբ». Չարլզ Բուկովսկի

«Այս աշխարհի խնդիրն այն է, որ դաստիարակված մարդիկ լի են կասկածներով, իսկ ապուշները՝ ինքնավստահությամբ». Չարլզ Բուկովսկի

Բուկովսկին գրում էր՝ ոգեշնչվելով իր հայրենի քաղաքի՝ Լոս Անջելեսի սոցիալական, մշակութային և տնտեսական միջավայրից։ Նրա աշխատանքները արտացոլում են աղքատ ամերիկացիների ամենօրյա կյանքը։

24 տարեկան հասակում առաջին անգամ նրա պատմվածքներից տպագրվում է «Պատմվածք» ամսագրում։ Երկու տարի հետո տպագրվում է նրա «20 տանկ Քասլդաունից» պատմվածքը «Բլեք Սան Պրեսի» Պորտֆոլիոյի երրորդ համարում։

Չկարողանալով մտնել գրական աշխարհ՝ Բուկովսկին հիասթափվում է տպագրելու գործընթացից և գրեթե մեկ տասնամյակ այլևս ոչինչ չի գրում։ Այս ժամանակահատվածը նա անվանում է «խմելու 10 տարիներ»։

Այս «կորուսյալ» տարիները հետագայում դառնում են նրա կիսաինքնակենսագրական պատմագրության հիմք։

Բուկովսկին քաղաքականությունը համարում էր անմտություն, նա երբեք չէր քվեարկում: Նա այսպես էր ասում. «Քաղաքականությունը նման է կանանց. լրջորեն հրապուրվում ես նրանով, իսկ վերջում պարզվում է, որ դու ինչ-որ տեսակի անձրևորդ ես՝ դոկերի կոշիկով տրորված»։

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում Չարլզ Բուկովսկի ցիտատները կյանքի մասին։

1. Լավ է, երբ գնալու տեղ ունես, երբ ամեն բան վատ է։

2. Կյանքի մասին իմ հայացքներով առաջին հերթին պետք է խուսափես մարդկանց հետ շփումներից։ Որքան քիչ եմ ես նրանց հանդիպում, այնքան ավելի լավ եմ ինձ զգում։

3. Պարզապես ապրել, մինչև որ կմեռնես՝ արդեն իսկ ծանր աշխատանք է։

4. Ես չեմ հավատում, որ կարելի է փոխել աշխարհը դեպի լավը։ Ես հավատում եմ, որ կարելի է փորձել այն չդարձնել ավելի վատը։

5. Բնականաբար, մարդուն կարելի է սիրել, եթե նրան շատ մոտիկից չես ճանաչում։

6. Այս աշխարհի խնդիրն այն է, որ դաստիարակված մարդիկ լի են կասկածներով, իսկ ապուշները՝ ինքնավստահությամբ։

7. Եթե քեզ հաջողվել է խաբել մարդուն, դա դեռ չի նշանակում, որ նա հիմար է, դա նշանակում է, որ քեզ ավելի են վստահել, քան դու արժանի ես։

8. Եթե չեք կարող ջենթլմեն լինել, գոնե խոզ մի եղեք։

9. Ես չափազանց լավ գիտեմ իմ թերությունները, որպեսզի փոխադարձ սեր պահանջեմ։

10. Ոմանք չեն կարողանում գժվել, նրանց կյանքն այնքան տաղտկալի է։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել նյութով