Մամուլ

Այսօր ունենք ամբողջական համակարգ, որը չի զիջում արտասահմանյան արտադրության ԱԹՍ-ին. Գալոյան

Armtimes.com-ը գրում է․ ՀՀ կառավարության համար կարեւորագույն ճյուղերից մեկն է համարվում ռազմարդյունաբերությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 ամիս առաջ ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ եւս մեկ անգամ շեշտեց, որ ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը իրենց կառավարության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն:

Թերեւս այս ամենից ելնելով էլ կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո ստեղծվեց տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարությունը:

Պարզվում է, որ ոչ միայն կառավարությունը, այլ քաղաքացիները եւս քայլեր են ձեռնարկում՝ ռազմարդյունաբերության զարգացման համար: «Հայկական ժամանակ»-ը զրուցեց «Դավարո» ՍՊԸ-ի հիմնադիր Դավիթ Գալոյանի հետ, որի ընկերությունը զբաղվում է ռազմարդյունաբերությամբ:

– Պարոն Գալոյան, որքա՞ն ժամանակ է՝ զբաղվում եք ռազմարդյունաբերությամբ եւ ի՞նչ տեխնիկայի արտադրությամբ եք զբաղվում:

– Մշակումները սկսել ենք 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո: Հասկանալով, որ բանակը նման զինատեսակների խիստ պահանջ ունի, փորձեցինք սկսել մշակումներ իրականացնել։ Առաջին փուլում փորձեցինք հասկանալ՝ ինչ տեսակներ եւ ինչ ֆունկցիոնալ հնարավորություններ պետք է ունենան համակարգերը։ Քանի որ զորքերի կողմից կոնկրետ պահանջներ չկային, մենք ինքներս թիրախավորեցինք սարքերի շարքը։

Սկսեցինք թիմ ձեւավորել, բավականին դժվար փուլ էր։ Չունենալով մասնագետների բազա՝ ստիպված սկսեցինք օր ու գիշեր սովորել։ Ստեղծեցինք փորձանմուշներ, որոնք պատրաստված էին պարզունակ եւ էժան նյութերից, ինչպես նաեւ բաղկացուցիչ մասերից։ Մեկ տարի աշխատելուց հետո ունեցանք բավականին փորձ ու գիտելիքներ՝ նախագծերը ավելի բարելավելու եւ այն մակարդակի բերելու համար, որը թույլ կտա համակարգերը օգտագործել զինված ուժերում։

Զուգահեռ ստեղծվեցին ընկերություններ, որոնք մշակեցին կապի համակարգեր, տեղորոշման համակարգեր, արհեստական բանականության հիման վրա օպտիկական համակարգեր։ Այս բոլորը համադրելով՝ այսօր ունենք ամբողջական համակարգ, որը չի զիջում արտասահմանյան արտադրության ԱԹՍ-ին (Անօդաչու թռչող սարք)։ Նպատակներից մեկն այն է, որ բոլոր բաղկացուցիչ մասերը մշակվեն եւ արտադրվեն Հայաստանում։

– Եթե գնային փակագծեր շատ չբացենք, ամեն դեպքում գնային առումով ավելի մատչելի՞ են, քան հակառակորդի օգտագործած ԱԹՍ-երը :

– Գները արտասահմանյան արտադրանքների համեմատ տասնյակ անգամներ ցածր են։

Առավել մանրամասն՝ այստեղ

Կիսվել նյութով