Մամուլ

Այսօր Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ծննդյան օրն է

Այսօր՝ փետրվարի 1-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ծննդյան օրն է։

anna hakobyan 5 1

Նա դառնում է 41 տարեկան։

Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականին։ 1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո մինչև 2011 թվականի մայիս ընկած ժամանակաշրջանն Աննա Հակոբյանը եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը[։ Այնուհետև նա թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնել է 2012 թվականից։

Նա իր ակտիվ մասնակցությունն է ունեցել «Իմ քայլը» շարժմանը։

2018 թվականի հուլիսին հիմնել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։

anna hakobyan 4 1

Աննա Հակոբյանը նաև «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության հեղինակը:

Կիսվել նյութով