Աշխարհ

Այսօր Մայր Թերեզայի հիշատակի օրն է

Նա բոլոր երեխաների, ծերերի, կարիքավորների, հիվանդների ու հաշմանադամների հոգատար մայրն էր, բարության ու սիրո մարմնացում, ով Աստծո մասին խոսում էր իր գործով։

Այսօր ալբանացիները նշում են Մայր Թերեզայի՝ երանելիների շարքը դասվելու օրը: Այդ օրն Ալբանիայում համարվում է ազգային տոն: Ներկայացնում ենք Մայր Թերեզայի՝ մարդկությանն ուղղված պատգամները։

Ի՞նչ կարող եք անել Դուք, ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման համար: Ուղղակի գնացեք տուն և սիրեք Ձեր ընտանիքը:

Ամենակարեւոր սպեղանին սերն ու հոգատարությունն է։

Ժպտացեք միմյանց, ժպտացեք ձեր կնոջը, ձեր ամուսնուն, ձեր երեխաներին: Կարևոր չէ, թե ում եք դուք ժպտում, կարևորն այն է, որ դա օգնում է ձեզ սիրով լցվել մարդկանց հանդեպ:

Ողջույնի ու քաջալերանքի խոսքերը կարող են հակիրճ լինել, բայց դրանց արձագանքն անսահման է։

Կյանքը շանս է. օգտագործիր այն:

Եթե սկսեք մեղադրել մարդկանց, ժամանակ չեք ունենա նրանց սիրելու համար:

Երբ դուք ձեզ դժբախտ ու լքված եք զգում, փորձեք ինչ-որ բան անել սիրով: Թեկուզ մեկ բառ արտասանեք սիրով, պարզապես սիրով մտածեք ինչ-որ մեկի մասին:

Սիրեք և ձեր սերը թող նույնքան բնական լինի, որքան շնչառությունը։

Ոչինչ մի պահանջեք, ոչինչ մի անկանալեք։

Եթե ինչ-որ բան ձեզ տրվում է, երախտապարտ եղեք։ Իսկ եթե ոչինչ չի տրվում, ուրեմն այդպես էլ պետք է լիներ։

Եթե սովորեցիր աղոթել, ուրեմն ես քո մասին այլևս չեմ անհանգստանում:

Կիսվել նյութով