Մամուլ

Այսօր մահացած զինծառայող Գրիգոր Գրիգորյանը Արտաշատ քաղաքից էր

Այսօր մահացած զինծառայող Գրիգոր Գրիգորյանը Արտաշատ քաղաքից էր

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.):

Bavnews.am-ին հայտնի է դարձել, որ զինծառայողը Արտաշատ քաղաքից էր: Գրիգորը նաև 44-օրյա պատերազմի մասնակից էր։

Համաքաղաքացիները նշում են, որ շատ դաստիարակված, բարի, ազնիվ տղա էր։

grigor grigoryan

Նշենք, որ մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Կիսվել նյութով