ՄշակույթՇոու-բիզնես

Այսօր հումորի վարպետ Աշոտ Ղազարյանի ծննդյան տարեդարձն է

Այսօր հումորի վարպետ Աշոտ Ղազարյանի ծննդյան տարեդարձն է

ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Աշոտ Ղազարյանը դարձավ 71 տարեկան։ Աշոտ Ղազարյանը ծնվել է Երևանում՝ մայիսի 15-ին, 1949 թվականին։

1968-1973 թթ. սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1967-1968 և 1975-1976 թթ. աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան։ 1973-1974 թթ. աշխատել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում՝ որպես դերասան։ 1976 թ. աշխատել է Հայպետէստրադա «Ուրախ ժամ» համույթում՝ որպես մենակատար, «Ուրարտու» համույթում՝ որպես հանդիսավար։

1977-1978 թթ. աշխատել է «Ուրարտու» համույթում՝ որպես երգիչ։ 1979 թ. աշխատել է Հայհամերգ միավորումում՝ որպես բեմադրող ռեժիսոր։ «Միայն ծիծաղ» խմբի և «Նաիրի» համույթի գեղարվեստական ղեկավար։ Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի և հայկական հեռուստատեսության մի շարք գեղարվեստական ֆիլմերում և հաղորդումներում։ ենացու մեդալով։

Աշոտ Ղազարյանը պարգևատրվել է մի շարք մեդալներով՝ Մովսես Խորենացու մեդալ, ՀՀ վաստակավոր արտիստ, 2005, ՀՀ ժողովրդական արտիստ (2014), «Երևան քաղաքի զինանշան», «Գարեգին Նժդեհ» մեդալ, «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալ։

Կիսվել նյութով