Սպորտ

Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է․ նա դարձավ 31 տարեկան

Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է․ նա դարձավ 31 տարեկան։

Հայաստանի հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպանը հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ներկայիս առաջատարն ու ֆուտբոլային դեսպանն ամբողջ աշխարհում:

Հենրիխը «Փյունիկ»-ի սան է, երևանյան ակումբից տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», այնուհետև՝ «Շախտյոր»:

Այստեղ փայլուն ելույթներից հետո Մխիթարյանը փայլել է Դորտմունդի «Բորուսիա»-ում: Ապա խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում և դարձել Եվրոպա լիգայի հաղթող:

Այնտեղից Մխիթարյանը տեղափոխվել է «Արսենալ», ապա՝ «Ռոմա»:

Մխիթարյանը 2007 թվականից հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում, այժմ մեր ընտրանու ավագն է:

Share