Մամուլ

Այսօր Հայկ Մարությանի ծննդյան օրն է

Այսօր դերասան, ռեժիսոր, հասարակական և քաղաքական գործիչ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ծննդյան օրն է։

Ծնվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում: 7 տարի սովորել է Երևանի №83 միջնակարգ դպրոցում, 8-10-րդ դասարանները՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում: 1992 – 1997 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ 1997-1998 թվականներին ծառայել է ազգային անվտանգության հատուկ մարտական ստորաբաժանումում։

Մասնակցել է բազմաթիվ հեռուստա և կինոնկարահանումների։

Հայ Մարության

2018 թվականի սեպտեմբերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։ Սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը (294 109 ընտրող, 81․06 %)։ Հայկ Մարությանը, ով գլխավորում էր դաշինքի համամասնական ցուցակը, դարձավ Երևանի նոր քաղաքապետ։

Ամուսնացած է ազգությամբ չեխ կնոջ՝ Իվայի հետ, ում հետ ծանոթացել է 2004 թվականին, երբ վերջինս որպես կամավոր աշխատում էր Սպիտակում՝ «Կարմիր խաչի» առաքելության ներքո։ Ունի չորս երեխա՝ Ալիսան, Արթուրը, Ադելը և Արմանը։

Կիսվել էջում