Մամուլ

Այսօր զոհված Ռուդիկ Ղարիբյանն Ալավերդիից էր․ ընտանիքն ապրում է անապահով պայմաններում

Այսօր զոհված Ռուդիկ Ղարիբյանն Ալավերդիից էր․ ընտանիքն ապրում է անապահով պայմաններում

Քիչ առաջ ՊՆ հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռուդիկ Ղարիբյանն Ալավերդիից էր։ Ուներ մեկ քույր։ Նրանց ընտանիքն ապրում է անապահով պայմաններում։

zohvac

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Կիսվել էջում