Ազատ խոսքՄամուլ

Այսօր երկու ստահակներ ահաբեկում էին ինձ. Լիա Սարգսյան (Տեսանյութ)

Այսօր երկու ստահակներ ահաբեկում էին ինձ. Լիա Սարգսյան (Տեսանյութ)

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Չեմ լռելու: Այսօր այս երկու ստահակները ահաբեկում էին ինձ` Երևանում քայլելիս: Բնավորությանս համաձայն, մոտեցա, որ «օգնեմ» հոգեվարքի մեջ հայտնված սույն տղամարդկանց, արդեն վազում էի, որ բռնեմ: Որքան խղճուկ են, վախեցած փախչում են կնոջից»:

Հիշեցնենք, որ լրագրող Լիա Սարգսյանը, ում հետ երեկ Եռաբլուրում վեճի էր բռնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր կատարել էր իր խոստումը և գրավոր հարց ուղղել վարչապետին: Նա այսօր կառավարության դիմաց էր եկել` Փաշինյանի ասածը պաստառին գրած։

lia sargsyan

«Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»,- մեջբերված էր Փաշինյանի խոսքը պաստառին:

Լրագրողը Փաշինյանից ակնկալում էր խոստացված պատասխանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով