Ազատ խոսք

«Այսօր դուրս եմ գալիս Ազգային Ժողովից ու ինչ որ կին հեռախոսով «հարձակվում է վրաս»»

«Այսօր դուրս եմ գալիս Ազգային Ժողովից ու ինչ որ կին հեռախոսով «հարձակվում է վրաս»»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական, Հեղափոխության Պահապաններ նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:

«Այսօր դուրս եմ գալիս Ազգային Ժողովից ու ինչ որ կին հեռախոսով «հարձակվում է վրաս» ու ինձ հարցնում, թե ես ո՞վ եմ։

Հետո հարց է տալիս, թե ի՞նչ է ստորագրելու վարչապետը ամսի 9-ին…

Անկեղծ ասած առաջին անգամ էի լսում, որ ինչ որ բան պիտի ստորագրի, չգիտեմ ինչ հանձնի։ Բնականաբար կնոջը ասացի, որ տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը և անկեղծ չեմ հավատում, թե ինչ որ բան պիտի ստորագրի վարչապետը (էլ չեմ ասում հանձնի)…

hayk stepanyan

Քիչ առաջ մտա ֆեյսբուք ու հասկացա, որ ոռնահաչոցի հեղինակը թալանչիներից կազմված ընդդիմությունն ա։ Մեկը Շուռնուխից ավտոստոպով ա գալիս, մյուսը իր մեդիա ալիքներով Հայաստանի կեսի նկարն է տարածում….

Էլի եմ ասում՝ որևէ փաստաթղթի ստորագրումից ես տեղեկություն չունեմ, իսկ երբ արդեն «հանձնել» բառն է շրջանառվում, հասկանում ես, որ հերթական անհեթեթությունն է…

Հանդարտվեք էլի… Հոգնել ա էս Ժողովուրդը, թողեք մարդիկ միքիչ հանգիստ ապրեն։ Մեկ է վերջում բոլորդ ստանալու եք օրենքով նախատեսված պատիժը…»:

Կիսվել էջում