Մամուլ

Այսօր Դավիթ Տոնոյանի ծննդյան օրն է

Այսօր Դավիթ Տոնոյանի ծննդյան օրն է։ Այսօր ՀՀ պետական և ռազմական գործիչ, ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1967 թվականին՝ Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում:

2010-2016 թվականներին եղել է ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Իսկ 2017-2018 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար։

Տոնոյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, այնուհետև շարունակել և ավարտել է Ռուսաստանի Դաշնության ռազմադիվանագիտական ակադեմիան։

դավիթ տոնոյան

Դավիթ Տոնոյանն ամուսնացած է և ունի դուստր ու որդի՝ Էմիլիան եւ Էդգարը։ Հավելենք, որ Դավիթ Տոնոյանը տիրապետում է արևելյան մարզաձևերի. նա Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի պատվավոր անդամ է:

դավիթ տոնոյան
Կիսվել էջում