Քաղաքականություն

«Այսօր բոլորն ընկել են հերոսների հետևից, ժամանակն է էդպիսին»․ Գալուստ Սահակյան

«Այսօր բոլորն ընկել են հերոսների հետևից, ժամանակն է էդպիսին»։ «Հրապարակի» հարցազրույցը Գալուստ Սահակյանի հետ։

-Պարոն Սահակյան, ՀՀԿ-ի տարածած հայտարարությամբ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարվել էր բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում: Դուք ի՞նչ եք համարում այդ մեղադրանքը։

-Հը, հը։ Այսօր բոլորն ընկել են հերոսների հետևից։ Ժամանակն է էդպիսին։

-Սերժ Սարգսյան՝ քաղբանտարկյալ․․․ դժվար է պատկերացնել։

-Նրանք, ովքեր սկսել են նոր-նոր քաղաքականությամբ զբաղվել, չեն մտածում, թե եթե էդ մարդիկ չլինեին, ինչպես էին մասնակցելու քաղաքական պայքարի։ Նրանց շնորհիվ են մասնակցում։ Փաստորեն, փորձում են ինչ-որ ձևով վարկաբեկել, բնականաբար, դա չի կարող լինել, քանի որ էն գործունեությունը, որը կատարել են մարդիկ, կարողացել են ստեղծել՝ անկախ Հայաստան, ազատագրված Արցախ, էդ մարդիկ մեր երկրի համար ամենակարևոր անձնավորություններն են։

-Այդ մեղադրանքը Ձեզ համար տարօրինակ չէ՞ր։

– Դա անմիտ մեղադրանք է, որոնել, որոնել են, ինչ- որ մի բան են փորձել գտնել, էդպես իրենցից  «ձևակերպված» փորձել են ինչ-որ հղումներ անել։

-Մարդիկ, ովքեր նախկիններին պահանջում են կախել, գնդակահարել, համարում են, որ թեև օբյեկտիվ, անխուսափելի, բայց թույլիկ մեղադրանք է։

-Մարդիկ դեռևս նորելուկներ են․․․

-Մեղադրանքը առաջադրելուց հետո Սերժ Սարգսյանի հետ հանդիպե՞լ եք։

-Իհարկե։

-Ինքը ոնց էր գնահատում։

– Էդ մասին դեռևս չենք խոսացել, որովհետև բոլորս էլ գիտենք, որ փորձելու են ինչ-որ ձևով մեղադրանք առաջադրել։

– Իսկ համարու՞մ եք, որ Սարգսյանի նկատմամբ քրեական մեղադրանքը կարող է կապված լինել Արցախում ինչ-որ պրոցեսների հետ։ 

-Բազմաթիվ պրոցեսներ կան։ Բնականաբար, անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերը պայքարեն, որպեսզի Արցախյան պրոցեսները լինեն այնպես, ինչպես մենք ժամանակին ասել էինք։

-Շատերը այստեղից բխող հետևանքներով ասում էին՝ ինչու՞ է Քոչարյանը ճաղերի հետևում, Սարգսյանը՝ ոչ։ Նա ինքն էլ ասաց, որ մեղադրանքներ է լսում, թե ինչու իշխանությունը հանձնեց պոպուլիստներին։ Հիմա հասկանալի՞ է․․․․

-Մեր համար ամեն ինչը հասկանալի է։ Եվ մեզ համար պարզ է, թե հետագայում ինչեր կարող են լինել Հայաստանում։

-Ինչե՞ր կարող են լինել, պարոն Սահակյան։

-Բնականաբար, դա ասելու խնդիր չէ։

-Ղարաբաղի՞ հետ կապված։

-Ոչ թե Ղարաբաղի, այլ երկրի անվտանգության։

-Կա նաև վարկած, որ Սարգսյանի նկատմամբ քրեական մեղադրանք կլինի այն ժամանակ, երբ իշխանությունը զգա, որ իր վարկանիշն ընկնում է։

-Ես չեմ կարծում, որ մարդիկ կան, որոնց պիտի մեղադրենք,մանավանդ իմ ընկերներն ամեն օր են մեղադրում։

– Հանրապետական կուսակցությունն ինչ-որ քայլերի պատրաստվո՞ւմ է դիմել։

-Հանրապետական կուսակցությունը ամբողջ օրը գործողությունների մեջ է։ Ես էդ «քայլ» բառը չեմ սիրում։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել նյութով