Մամուլ

«Այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը». Նիկոլ Փաշինյան (ֆոտո)

«Այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Չորեքշաբթի օրը հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցել էր Բերդի փրկարար ջոկատին պատկանող շտապօգնության ավտոմեքենան, որի անձնակազմը հրաշքով ողջ էր մնացել։ Մեքենան սպասարկում էր սահմանապահ գյուղերին։

Այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը։ Եւս մի մեքենա ձեռքբերեցինք Նոյեմբերյանի փրկարարների համար։ Մեքենաները քիչ առաջ հասան Տավուշ։

Բարի եւ խաղաղ ծառայություն։ Եւ շնորհակալություն՝ անձնուրաց ծառայության համար»։

Կիսվել էջում