Մամուլ

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է. նա կդառնար 33 տարեկան

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 33 տարեկան։

Գեղամը ծնվել է 1986թ. Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Պարտադիր զինվորական ծառայությունից որոշ ժամանակ հետո անցել է պայմանագրային ծառայության Թալիշի N զորամասում՝ հատուկ նշանակության ստորաբաժանումում։

2016-ի ապրիլին 2-ի գիշերը թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, օգտագործելով ծանր զինտեխնիկա, օդուժ, մեծաքանակ կենդանի ուժ։ Գեղամը մարտական ընկերների հետ արիաբար կռվել է Թալիշի պաշտպանության ժամանակ։

Հերոսի մահից ամիսներ անց ծնվեց նրա առաջնեկը։ Գեղամ Մկրտչյանը քառօրյա պատերազմում զոհվել էր՝ չիմանալով, որ առաջնեկի է սպասում:

«Ամուսինս զոհվել է ապրիլի 3-ին: Ինձ սկզբում չէին ասել: Ասել էին միայն, թե ծանր վիրավորվել է ու տեղափոխել են հիվանդանոց: Ապրիլի 4-ին իմացա այդ մասին: Վատացա, ինձ տեղափոխեցին հիվանդանոց, ու այդ ժամանակ իմացա, որ երեխայի եմ սպասում»,-«Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել էր Գեղամի կինը՝ Անուշը։ Ապրիլյան պատերազմի հերոսը դուստր է ունեցել:

Գեղամ Մկրտչյանը հետմահու պաչգևատրվել է ՀՀ և ԱՀ Նախագահների կողմից՝ «Արիություն» մեդալներով։

Կիսվել նյութով