Մամուլ

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է

Ադամը այսօր կդառնար 24 տարեկան: 2016 թվականի ապրիլյան քառօրյայի ընթացքում, թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո, «Լալայկա» կոչվող բարձունքում ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։

Սերժանտ Սահակյանն, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, մարմնին և դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից ընկնում է հերոսի մահով:

2016 թ.-ի ապրիլի 2-ին մարտական դիրքի վրա հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում արիաբար մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների:

Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» ԱՀ «Մարտական ծառայություն», «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ի «Հայրենիքի պաշտպանության համար», «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ-ի մեդալներով, «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակի «2016 թ․ Ապրիլյան պատերազմի մասնակից» կրծքանշանով, Արցախյան գոյամարտում և ծառայողական պարտականությունները կատարելու համար «Զոհված ոստիկանների ընտանիքների աջակցությու» ՀԿ-ի վկայականով:

Կիսվել էջում