Շոու-բիզնես

Այսօր ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի ծննդյան օրն է

Այսօր ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է: Նա նշում է իր 52-ամյակը:

Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։ Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ՝ ստեղծել է Axis Of Justice («Արդարության առանցք») կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։

Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը։

Կիսվել էջում