ՄամուլԱզատ խոսք

«Այսօրվա աշխարհը գնահատում ա փողը և ուժը». Բակուր Մելքոնյան

«Այսօրվա աշխարհը գնահատում ա փողը և ուժը». Բակուր Մելքոնյան

«Արտ Լանչ» ընկերության հիմնադիր Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ վերադարձա Հայաստան: Սինգապուրում էի և Մալազիայում: Ինքնաթիռը վայրեջք ա կատարում Զվարթնոցում ու դու արդեն օդանավակայանում ցավով հասկանում ես, որ օրինակ. ընդամենը 734 կմ քառակուսի գաճաճ պետություն Սինգապուրի 1/10-երորդ, չէ երևի 1/100 հզորությունն ու կարևորությունը չունես:

Ու ի՞նչ հետևություն կարելի է անել:

Երբ տարիներ առաջ ընկերոջս հետ մի բիզնես պրոյեկտ սկսեցինք նոր ոլորտում ու չստացվեց, ընկերս հիասթափվեց, ասեց դե մրցակիցները ուժեղ են, էս ոլորտում բան չունենք անելու և ընդհանրապես հրաժարվեց հետագա բիզնես գործունեություն ծավալելուց:

Ես էլ շատ նեղվեցի, դե ժամանակի ու գումարի մեծ կորուստ, բայց նաև մի տեսակ ջղայնացա, ոչ մրցակիցների վրա, այլ իմ վրա, որ չեմ կարողացել հաջողել ու որոշեցի, որ պիտի պայքարեմ (էդ ուղությամբ պայքարիս արդյունքների մասին վստահ եմ մոտ 1 տարուց կարող եմ պատմել)…

Հիմա նույնն ա, մարդ կա Սինգապուր, Դուբայ, Ամերիկա, Գերմանիա կամ այլ զարգացած երկրից գալիս ա ու ընկճվում ա, ես ջղայնանում եմ, ու նորից իմ վրա ու հասկանում եմ, որ լիքը գործ կա անելու, լիքը պայքարելու պատճառ ու մոտիվացիա կա:

Իմիջայլոց Սինգապուրը առանձնացել է Մալազիայից 1965 թ-ին և հասկանալի է, որ Մալազիայի հետ որոշակի լարված հարաբերություններ կան, իսկ հիմա հարց, կարո՞ղ է արդյոք 330.000 կմ քառակուսի, այսինք 400 անգամ ավելի մեծ և մոտ 7 անգամ ավել բնակչություն ունեցող Մալազիան նեղացնել Սինգապուրին:

Պատասխանն է. Իհարկե ՈՉ: Սինգապուրի ռազմական բյուջեն մի քանի անգամ գերազանցում է Մալազիայի ռազմական բյուջեին և հասնում է 11 միլարդ դոլարի:

Արցախը շարունակում է շրջափակված մնալ ու մենք խնդրում ենք աշխարհին, ՄԱԿ֊ին, Ֆրանսիային, Ռուսաստանին, Եվրախորհրդին, բոլորին, որ օգնեն մեզ, օքեյ դա էլ ա պետք երևի, բայց աշխարհիս կարգը այդպես չի ցավոք, ինչքան էլ ցավալի հնչի աշխարհում չեն գնահատում թույլին, քյասիբին, այսօրվա աշխարհը գնահատում ա փողը և ուժը:

Պետք է հարստանալ և ուժեղանալ, այլ տարբերակ չկա…»:

Կիսվել էջում