ՄամուլՔաղաքականություն

Այսօրվանից մաս եմ կազմելու «Հայրենիք» կուսակցության թիմին․ Թեհմինա Վարդանյան

Այսօրվանից մաս եմ կազմելու «Հայրենիք» կուսակցության թիմին․ Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի´ հայրենակիցնե´ր,

տեղեկացնում եմ, որ երկար մտորումների, քաղաքական դաշտը ամբողջապես ուսումնասիրելու և ներքաղաքական իրավիճակը սթափ գնահատելու արդյունքում վերջնականապես հանգել եմ  այն համոզման, որ այս իշխանությանը հեռացնելը կենսական ու գոյապահպանական նշանակություն ունի մեր ազգի, պետականության ու Հայրենիքի համար: 

tehmina vardanyan

Ուստի, #Պատիվ_Ունեմ հայտնելու, որ այսօրվանից մաս եմ կազմելու Հայաստանում իրական փոփոխությունների, ամուր և ժամանակակից պետություն կառուցելու գաղափարի շուրջ համախմբված «Հայրենիք» կուսակցության թիմին…

Անվտանգ և միասնական Հայաստանն այլընտրանք չունի…»։

Կիսվել նյութով