ՄամուլՇոու-բիզնես

Այստեղ ես Շառլի կողքին պիտի լինեի, բայց կյանքն ընտրելու հնարավորություն չթողեց. Զազ

Շառլ Ազնավուրը ինչպես Հայաստանի համար, այնպես էլ ֆրանսիական երաժշտության համար դեռ ներկա է։ Այս մասին ասել է ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազը.

«Ես այնքան ազդված եմ, այստեղ ես Շառլի կողքին պիտի լինեի, բայց կյանքն ընտրելու հնարավորություն չթողեց եւ տարավ նրան։ Շատ հուզված եմ։  Միաժամանակ տխուր եմ և երջանիկ, որովհետեւ երաժշտությունը շարունակական է, եւ կարեւոր է այն փոխանցելը։, եթե հնարավոր է՝ գեղեցիկ արժեքներ փոխանցել մեր երեխաներին, ինչու ոչ՝ նաեւ մեզ։ Սա է՝ ինչ իրականում ես ցանկանում եմ անել երաժշտությամբ»,–նշել է երգչուհին։

Զազը շեշտել է նաեւ, որ շատ զգացված է հայ հանդիսատեսի վերաբերմունքից ու հույս ունի կրկին վերադառնալ Հայաստան համերգով։ «Այնքան ոգեւորող է զգալ մեծ սեր մի երկրում, որտեղ դեռ չես եղել»,– ասել է նա։

Կիսվել նյութով