Ազատ խոսք

Այսուհետ ՃՈ որոշումները բողոքարկելու համար պետք է վճարեք պետական տուրք․ Անի Սամսոնյան

Այսուհետ ՃՈ որոշումները բողոքարկելու համար պետք է վճարեք պետական տուրք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Անի Սամսոնյանը։

«ԴԱՀԿ-ն մեզ քիչ էր, երևի․․․ Ընդունվեց «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումը, ըստ որի Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով` բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից ընդունվածների:

Այսինքն`այսուհետ, հարգելի քաղաքացիներ, ՃՈ որոշումները բողոքարկելու համար դուք պիտի վճարեք պետական տուրք: Կարճ ասած` ամեն ինչ անում են, որ դուք չբողոքարկեք: ԴԱՀԿ-ն մեզ քիչ էր, երևի…

Ես դեմ եմ քվեարկել»,- գրել է Սիմոնյանը:

Կիսվել նյութով