Շոու-բիզնես

«Այն Գոհարն այլևս չկա»․ Գոհարի նախկին սիրելին չի ցանկանում հետ բերել նրան

«Այն Գոհարն այլևս չկա»․ Գոհարի նախկին սիրելին չի ցանկանում հետ բերել նրան

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը դժվարությամբ է վերապրում բաժանումը միակ որդու հորից։ Գոհարը բազմաթիվ անգամներ պատմել է, որ նախկին սիրելին՝ Սերգեյ Գրիգորյանցը, շատ է նեղացրել իրեն, մասնավորապես անտարբերությամբ եւ բարդ շրջանում աջակցության բացակայությամբ։

Ավետիսյանի շատ երկրպագուներ հույս ունեին, որ զույգը կրկին կվերամիավորվի։ Սակայն երկրպագուների հետ զրույցում Սերգեյը հերքել է դա՝ հայտարարելով, որ բացարձակապես չի ցանկանում վերադարձնել որդու մորը։ Նրա կարծիքով՝ դրա համար լուրջ պատճառներ կան։

gohar avetisyan amusin

«Այն Գոհարն այլեւս չկա։ Վերադարձնելու ոչ ոք չկա»,- երկրպագուների հետ զրույցում ասել է նա։

«Աստված ինձանից հեռացրել Գոհարին, ինձ՝ Գոհարից։ Նշանակում է՝ այդպես ավելի լավ է։ Ես հարյուր տոկոսով վստահում եմ Աստծուն, այդ պատճառով երբեք ոչ մի բանի համար չենմզղջում։ Ցավոտ է լինում, տհաճ, բայց ես վաղն ուրիշը կդառնամ, եւ այդ բոլոր սպիներն արդեն արդեն ցավ չեն զգա»,- Ավետիսյանի նախկին սիրելիի խոսքերը մեջբերել է StarHit-ը։

Սերգեյը նաեւ նշել է, որ կյանքը դեռ անպայման ամեն ինչ իր տեղը կդնի։

Կիսվել էջում