Մամուլ

«Այլ տարբերակ չունենալով կրկին դիմում եմ ձեզ․ եղբայրս ունի բոլորիդ օգնության կարիքը»

«Այլ տարբերակ չունենալով կրկին դիմում եմ ձեզ․ եղբայրս ունի բոլորիդ օգնության կարիքը»

Դավիթի քույրիկի գրառումը ներկայացնում ենք ստորև՝

«Սիրելի Հայրենակիցներ մեծ դժվարությամբ բայց այլ տարբերակ չունենալով կրկին դիմում եմ ձեզ, ես նորից ունեմ բոլորիդ օգնության կարիքը և խնդրում եմ անտարբեր չլինել։

Որոշ ժամանակ առաջ ես դրամահավաք կազմակերպեցի եղբորս՝ Դավիթի վիրահատության համար, ով 26 տարեկան է և ուներ Պարբերական հիվանդություն, ոչ ցիռոտիկ պորտալ հիպերտենզիա, կերակրափողի վարիկոզ լայնացում, ինչպես նաև փայծաղի մեծացում (30սմ), որոնց հետևանքով առաջացել էր ներքին արյունահոսություն:

Եվ, Միքայելյան հիվանդանոցում պետք է կատարվեր փայծաղի հեռացում և անոթների շունտավորում, որը բժիշկների խոսքով լինելու էր հարցի լուծում:

Նշանակվեց վիրահատության օր 2023 թ․-ի հունվարի 17 ին։ Մեզ տրամադրեցին անհրաժեշտ ուղղեգիր արյուն և պլազմա ձեռք բերելու համար։

(ՈՒղղեգրի նկարը կտեղադրեմ գրառման կից)։

davit

Բայց հենց վիրահատությունից մի քանի րոպե առաջ վիրահատություն կատարող բժիշկը՝ Սերգեյ Հարությունի Հակոբյանը, ցանկանում է կրկնակի կատարել անոթների դուպլեքս հետազոտություն, քանի որ նրա ասելով նախորդի ժամանակ ներկա չի եղել:

Հետազոտումից հետո մեզ ասում են անոթի շունտավորման և փայծաղի հեռացման ժամանակ մեծ վտանգ կա արյունահոսության քանի որ առկա է թրոմբ, իսկ փայծաղի հեռացումը կառաջացնի կամ Ցիռոզ կամ արյան լեյկոզ, և հնարավոր է վիրահատության ժամանակ չկարողանան անոթը շունտավորել ու քանի որ թրոմբոցիտները ցածր են (103) շատ մեծ հավանականություն կա, որ արյունահոսության հետևանքով չկարողանան փրկել Դավիթի կյանքը։

Եվ մեզ առաջարկում միայն մեկ տարբերակ, գտնել մասնագետ ով կկատարի փայծաղի էմբոլիզացիա, բայց բժիշկների խոսքով դա ևս ուներ շատ լուրջ հետևանքներ, Ասցիտ, փայծաղի ինֆարկտ։

davit epikriz

Սիրելի Հայրենակիցներ քանի որ Հայաստանում Դավիթին ոչ մի բուժում չկարողացան անել, և հակառակը 1 տարի շարունակ բարդացրեցին վիճակը և միայն վերջում ասացին որ նրանց ուժերից վեր է օգնել Դավիթին։

Մենք մեկ այլ հիվանդանոցի (Շենգավիթ ԲԿ)-ի բժիշկների ուղղորդմամբ և օգնությամբ, փետրվարի 11-ին տեղափոխում ենք Մոսկվա, որտեղ հիվանդանոցում անցնելով որոշակի հետազոտություներ՝ պարզվում է, որ կերակրափողը լիգավորումների հետևանքով ամբողջությամբ վնասված է, բայց փայծաղը առողջ է և ենթակա չէ հեռացման։

Դավիթի մոտ առկա է լյարդի ֆիբրոզ, ներլյարդային պորտալ հիպերտենզիա, կերակրափողի 1.2 աստիճանի վարիկոզ լայնացած երակներ։

epikriz davit

Սիրելի հայրենակիցներ Դավիթին անհրաժեշտ է շտապ կատարել շունտավորում որը Հայաստանում հնարավոր չէր կատարել,առկա ռիսկերը հաշվի առնելով։

Վիրահատությունը պետք է կատարվի շտապ քանի որ լյարդի ֆիբրոզը կարող է վերածվել ցիռոզի։

Վիրահատության համար անհրաժեշտ է 2 միլլիոն 358 հազար (450,000ռուբլի), որից 1միլիոն 200 հազարը հավաքվել էր նախորդ դրամահավաքի ժամանակ։

Խնդրում եմ հնարավորության չափով օգնել և գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներին: Շնորհակալ կլինեմ յուրաքանչյուրիցդ ամեն նվիրաբերած լումայի համար:

Խնդրում եմ նաև կիսվել այս գրառմամբ:

Կից ներկայացնում եմ բոլոր բժշկական փասթաթղթերը։

Այլ հարցերի համար

098 23 08 93 viber-whatsapp

Ստացող Ֆլորա Սիմոնյան

Ակբա քարտի համար VISA 4355053923816450

Այդի բանկ հաշվեհամար՝ 11800358890201

Իդրամ ID 861813111

AMD 220461048070000

USD 220462720123001

EUR 220462720099002

RUB 220462720024958

Ռուսաստանից գումար փոխանցելու համար ընդամենը անհրաժեշտ է Сбербанк Онлайн հավելվածի Платежи բաժնից ընտրել За рубеж, սեղմել По номеру телефона կոճակը, ընտրել երկիրը՝ Армения, ապա՝ Telcell Wallet, մուտքագրել ստացողի բջջային հեռախոսահամարը +374 98 23 08 93 ու փոխանցվող գումարի չափը»:

Կիսվել էջում