Շոու-բիզնես

«Այլևս իմաստ չկար չհրապարակել». Նարե Գրիգորյանի 6 ամսական որդու առաջին լուսանկարները

«Այլևս իմաստ չկար չհրապարակել». Նարե Գրիգորյանի 6 ամսական որդու առաջին լուսանկարները

Tert.am Life-ը գրում է․ Երգչուհի Նարե Գրիգորյանն առաջին անգամ հրապարակել է 6 ամսական որդու լուսանկարը, նաև չհրապարակված այլ լուսանկարներ է տրամադրել Tert.am Life-ին։

Ավելի վաղ երգչուհին ասել էր, որ ինքն ու ամուսինը չեն ցանկանում հանրայնացել փոքրիկ Ժիրայր-Ալեքսին։ Այս անգամ Նարեն ծիծաղելով նշեց, որ շրջապատը բառի բուն իմաստով ստիպել է իրեն հակառակն անել։

«Եթե անկեղծ, երեխայիս նկարը հրապարակելու ցանկություն չունեի, ուղղակի մեր շրջապատում բոլորն արդեն հետաքրքրված էին, շատ-շատ էին ուզում տեսնել փոքրիկիս։

Թե՛ հարազատներս, թե՛ ընկերներս, թե՛ ուղղակի ծանոթ մարդիկ պարբերաբար գրում էին, հարցնում և ցանկանում տեսնել նրա լուսանկարը»,-ասաց երգչուհին։

nare grigoryan balik
nare grigoryan balik 2

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Share