Աշխարհ

«Այժմ ես իսկապես հավատում եմ Աստծուն». եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևոր․ ֆոտո

«Այժմ ես իսկապես հավատում եմ Աստծուն». եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևոր․ ֆոտո

«Այժմ ես իսկապես հավատում եմ Աստծուն»։ ՌԴ Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում երեկ վթարային վայրէջք կատարած А321 օդանավի ուղևորը մանրամասներ է պատմել միջադեպից:

Նա նշել է, որ ինքնաթիռի շարժիչը մի քանի անգամ պայթյունի ձայներ է հանել, ինչից հետո օդանավը սկսել է ընկնել։

Նա սոցցանցի իր էջում լուսանկար է տեղադրել դեպքի վայրից և գրառում արել․

«Կանգնած ենք դաշտում, տուժածներ կան, մի տղայի ձեռքն է կոտրվել… Շարժիչը մի քանի անգամ պայթյունի ձայն հանեց, ու մենք սկսեցինք ընկնել: Ես բռնել էի խաչս, այժմ ես իսկապես հավատում եմ Աստծուն։

inqnatir vtar

Մեզ տարհանում են, ընկերնե՛ր, ես երախտապարտ եմ օդաչուներին ոչ պակաս, քան Աստծուն»։

ural airlines
Կիսվել նյութով