Ազատ խոսք

Այդ տնանման խցում մեծանում է վեց լուսավոր երեխա, որից չորսը, վաղը՝ զինվորներ

Այդ տնանման խցում մեծանում է վեց լուսավոր երեխա, որից չորսը, վաղը՝ զինվորներ։ Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կիրակոսյանների ընտանիքը Ճամբարակ համայնքի Դպրաբակ գյուղ է տեղափոխվել հարևան Այգուտից: Ընտանիքի հայրը աշխատում է գյուղի բնակիչներից մեկի մոտ որպես հովիվ, որն էլ նրանց որպես կացարան է տվել այս վագոն-տնակը, որը վեց քառակուսի մետր է: Իսկ պայմաններն աննկարագրելի են:

Այդ տնանման խցում մեծանում է վեց լուսավոր երեխա, որից չորսը, վաղը՝ զինվորներ: Այստեղ նույնիսկ դասերը պատրաստելու տեղ չկա: Խոսք լինել չի կարող հիգիենայի մասին: Խաթարված մանկություն, միշտ տխուր ու վախեցած աչքեր:

Խնդրում եմ, եկեք փորձենք ընտանիքին օգնել։ Դիմում եմ տեղի մարզպետին, համայնքապետին։ Մենք շատ-շատ այս նոր տարվա շեմին կարողանանք երեխաների համար ուտելիք, հագուստ, նվերներ հասցնել։ Իսկ պատկան մարմինները գոնե բազմազավակ ընտանիքի կողքին լինի։ Թեկուզ ժամակավոր՝ բարեկարգ վագոն-տնակ տրամադրեն»։

Կիսվել նյութով