Մամուլ

Այդ վայրն այսուհետ ադրբեջանցիները կարող են անվանել Դժոխքի ձոր

Այդ վայրն այսուհետ ադրբեջանցիները կարող են անվանել Դժոխքի ձոր

Այս մասին հայտնում  է ԱՀ ՊՆ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը:

«Երեկ երեկոյան հակառակորդը փորձել է կատարել հարձակման փորձեր ռազմաճակատի ամբողջ երկարությամբ, այդ փորձերը հատկապես ինտենսիվ են եղել Մարտունու և Շուշիի ուղղություններով։

Մարտունու ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները կատարել են մարտավարական խուսավարումներ՝ առաջնագիծը մարտ վարելու համար ավելի հարմար դարձնելու նպատակով։ Դա մարտավարության մի մասն է։

հրետանի

Երկրորդ ուղղությամբ ՊԲ-ին հաջողվել է գուշակել հակառակորդի հավանական գործողությունները և նրանց առաջ եկող շարասյուներն ու կենդանի ուժը ոչնչացնել մեկ վայրում։

Այդ վայրն այսուհետ ադրբեջանցիները կարող են անվանել Դժոխքի ձոր, որովհետև այդ վայրում ունեցել են մեծաթիվ կորուստներ, և լիովին ձախողվել է նրանց մտահղացումը։

Ներկայումս ՊԲ ստորաբաժանումները վստահորեն զբաղեցնում են իրենց բնագծերը, վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են կասեցնել հակառակորդի բոլոր ոտնձգությունները»:

Կիսվել նյութով