Շոու-բիզնես

«Այդ շրջանում աշխարհն ինձ մոտ փուլ էր եկել»․ Սիմա Բաղդասարյան

«Այդ շրջանում աշխարհն ինձ մոտ փուլ էր եկել»․ Սիմա Բաղդասարյան

Tert.am Life-ը գրում է․ Հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյան համար այսօր կրկնակի տոն է։ Նա և ամուսինը՝ Վակա Սաֆարյանը, ութ տարի առաջ իրենց ռոմանտիկ հարաբերությունների մեկնարկը տվել են մայիսի 9-ին։

Tert.am Life-ի հետ զրույցում Սիման խոսել է իրենց ընտանիքի ամրության, հազվադեպ վեճերի ու երջանկության բանաձևի մասին։

Հաղորդավարուհին ժպիտով ասաց, որ մինչև սիրային հարաբերություններ սկսելն ինքն ու ամուսինը ընկերներ են եղել․ «Ընկերական նույն շրջապատից էինք։ Այսքան տարի անց, իսկապես մեր ամուր ընտանիքի հիմքը հենց մեր ընկերական հարաբերություններն են։

Իհարկե, շատ մեծ սեր եղել է ու կա, նույն կիրքն է, սիրահարվածությունը, որը երբեմն-երբեմն իր գեղեցիկ արտահայտումն է ունենում: Լինում են դրվագներ, երբ դու ամուսնուդ սիրահարվում ես այնպես, ինչպես սկզբանակն շրջանում։ Չեմ կարող ասել՝ ընդմիշտ այդպես սիրահարված ենք, կենցաղն էլ է առաջ ընկնում։ Անկախ այս ամենից, ըստ իս, հիմքում ընկերությունն է, որովհետև ես ու ամուսինս առաջնահերթ ընկերներ ենք»։

Սիմա Բաղդասարյան

Ընտանեկան հարաբերություններում Սիման կարևորում է փոխզիջումն ու հարգանքը․ «Մեր ընտանիքում փոխզիջումը շատ մեծ տեղ ունի։ Կան պահեր, երբ դու պետք է խելացի գտնվես և որքան էլ գիտակցես, որ ճիշտ ես այդ հարցում, ուղղակի զիջես։

Պետք չէ հարցերը խորացնել ու բարդացնել, որովհետև երբ թեժ պահն անցնում է, սկսում եք ավելի սառը դատել։ Հարգանքը ևս շատ կարևոր է, դա ուղղակի խոսք չէ, որ ասենք ու գնա։ Դա իսկապես պետք է լինի։ Զույգն իրար պետք է հավասարապես հարգի։ Մեր ընտանիքում դա կա , ինչի  համար շատ ուրախ եմ»։

Թե ինչը կարող է նրանց ընտանիքում վեճի պատճառ դառնալ, Հաղորդավարուհին պատասխանեց․ «Ես և ամուսինս շատ հազվադեպ ենք վիճում և, ի դեպ, վեճեր ձեռնարկողն ավելի հաճախ ես եմ լինում։ Ես էմոցիոնալ մարդ եմ, իսկ ամուսինս բավականին հանգիստ է։

Նա արդեն գիտի, որ ինձ մոտ բռնկումներ կարող են լինել։ Հենց ես սկսում եմ փորձել ինչ-որ հարցեր պարզել կամ կռվել, ինքն ուղղակի աշխատում է ուշադրություն չդառձնել։ Հենց իմ էմոցիաներն անցնում են, ծիծաղս գալիս է։ Մեզ մոտ այդ ամենը տևում է ընդամենը տասը րոպե՝ ոչ ավել։ Երբեք որևէ խնդիր չենք բարդացնում»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով