Մամուլ

Այդ գեներալի անունը Նիկոլ Փաշինյան է. Էդմոն Մարուքյան

Այդ գեներալի անունը Նիկոլ Փաշինյան է. Էդմոն Մարուքյան

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Լելե Թեփեի» օպերացիան մշակել է գեներալ, համաձայնել է գեներալ, իրկանացրել է գեներալ, իսկ ինքը միայն ներկա է եղել։

««Լելե Թեփեի» օպերացիայի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, պետք չի շեղել ու հայտարարել գեներալի անունը, որն իբր մեղավոր է:

լելե թեփե

Գեներալները կարծիքներ են ասում: Մի գեներալն ասում է՝ կարող ենք «Լելե Թեփեն» գրավել, երկրորդն ասում է՝ կարող ենք հասնել ստորոտին, ու էդտեղ դժվարություն կունենանք, երրորդն ասում է՝ եկեք չանենք այս օպերացիան, մյուսն էլ ասում է՝ եկեք մի շաբաթից անենք:

Վերջում ինչ-որ մեկը, որի անունը Նիկոլ Փաշինյան է, ասում է՝ անում ենք դա այս ձեւով: Բայց պատասխանատվություն ստանձնելու հետ կապված իրենք որեւէ բան չունեն: Այսինքն դու վարչապե՞տ ես, թե մոդերատոր:

pashinyan azgayin

Ասում է՝ ես մոդերացիա էի անում: Ժողովուրդը քեզ ընտրել է որպես վարչապետ, ասել է՝ դու գերագույն գլխավոր հրմանատարն ես, դու ես որոշումները կայացնում: Եթե «Լելե Թեփեի» հետ կապված որոշում ես կայացրել, ասա՝ սխալ որոշում էր, պլանավորել էիք այսպես, չստացվեց, բայց ասել, որ գեներալներն են որոշել, գտեք այդ գեներալի անունը, դա աբսուրդ է:

Գեներալի նունը հայտնի է՝ Նիկոլ Փաշինյան»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Կիսվել էջում