ԱշխարհՄամուլ

Այդպիսի անհեթեթություն անգամ անեկդոտներում չի լինում. «Իսկանդերի» մշակողը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Այդպիսի անհեթեթություն անգամ անեկդոտներում չի լինում. «Իսկանդերի» մշակողը՝ Փաշինյանի հայտարարության մասին

«Իսկանդեր» հրթիռային համակարգերի մշակող, ռազմավարական հրթիռների 37-ամյա փորձով ինժեներ-կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Կովալյովը «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է «Իսկանդեր» համակարգերի «անարդյունավետության» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Հայտարարելով «Իսկանդեր»-ների անաշխատունակության մասին, Փաշինյանը, ինչպես ասում են, պետք է տեր կանգնի իր խոսքերին: Նման լուրջ մեղադրանք ներկայացնել հրթիռային համակարգի վերաբերյալ և միաժամանակ հրապարակավ խոստովանել, որ ինքը «չգիտի» հարցի էությունը, Հայաստանի վարչապետի համար անարժան և նույնիսկ անպատվաբեր է:

իսկանդեր

Նա հավելել է, որ ինքը տասնյակ անգամներ վկա է եղել համալիրի փորձարկմանը և ոչ մի դեպք չի հիշում, որ մարտագլխիկը չպայթի, ոչ մի անգամ։ Իսկ որպեսզի նման բան պատահի, պետք է կամ առհասարակ մարտագլխիկը հանել հրթիռի վրայից, կամ համալիրի սպասարկումը վստահել դիլետանտներին։ Եվ այստեղ դեռ պետք է պարզել՝ արդյո՞ք թերուսները չեն սպասարկել «Իսկանդեր»-ներով կրակելուց առաջ։

«Գիտե՞ք էլի ինչի մասին մտածեցի, երբ Փաշինյանն ասաց, որ հրթիռի մարտագլխիկը պայթել է ընդամենը 10% -ով: Որ վարչապետին շտապ անհրաժեշտ է վերացնել իր անգրագիտությունը: Կրթական ծրագիր է պետք: Ըստ ամենայնի, նա կամ դպրոցում ծույլիկ աշակերտ է եղել, կամ ականջի ծայրով է լսել, որ արտահանման տարբերակի «Իսկանդեր» -ի մարտագլխիկի կարողությունը 10% -ով ցածր է ռուսականից:

Մոսկվան դա երբեք չի թաքցրել Երևանից: Բայց Փաշինյանը շփոթել է ամեն ինչ: Նա լեզվից ծիծաղելի բան է թռցրել`ասելով, որ հայկական հրթիռային մարտագլխիկը պայթում է ընդամենը 10% -ով: Նման անհեթեթություն գոյություն չունի նույնիսկ հայկական հայտնի անեկդոտներում»,-ասել է փորձագետը:

Կիսվել էջում