Շոու-բիզնես

Ամուսնությունից հետո կյանքս ամբողջապես փոխվեց․ «Մոր խոստումից» Ռաֆը՝ Արմեն Հակոբյանը, շուտով հայրիկ կդառնա․ ֆոտո

Ամուսնությունից հետո կյանքս ամբողջապես փոխվեց։ «Մոր խոստումը» հեռուստասերիալում Ռաֆի դերակատարմամբ ներկայացող Արմեն Հակոբյանին շատերը, գուցե, փոքր են պատկերացնում՝ պայմանավորված 18-ամյա հերոսի մարմնավորելու հանգամանքով և հազիվ թե պատկերացնեն, որ նա ամուսնացած է և պատրաստվում է հայրիկ դառնալ:

22-ամյա երիտասարդը կյանքի կարևորագույն իրադարձության մանրամասները վստահել է Tert.am Life-ին՝ տրամադրելով նաև իր և կնոջ նոր ֆոտոշարքն ու հարսանեկան լուսանկարները:

Ամուսնությունից հետո իմ կյանքն ամբողջապես փոխվեց

Արմենն ու Անին հասակակիցներ են, երկուսն էլ զբաղվում են պրոֆեսիոնալ պարով: Նրանք սովորել են Թատերական ինստիտուտի Պարարվեստի ռեժիսուրա բաժնում, համակուրսեցիներ են եղել: Առաջին կուրսի վերջում սկսել են ընկերություն անել, իսկ ուսումն ավարտելուց ամիսներ անց՝ 2018-ի հոկտեմբերի 7-ին, ամուսնացել են:

«Ամուսնությունից հետո իմ կյանքն ամբողջապես փոխվեց դեպի ավելի լավը թե՛ անձնական, թե՛ գործնական առումով: Իմ ու Անիի հարաբերություններն էլ են փոխվել․մանր հարցերը, որոնք ընկերություն անելու փուլում կարող էին խնդիր դառնալ, հիմա չկան: Ամեն ինչ ավելի լուրջ է դարձել»,- ասաց նա:

Արմեն Հակոբյան

Զույգն առանձին է ապրում իր բնակարանում: Արմենը գտել է ծնողների հետ, բայց և առանձին ապրելու տարբերակի ոսկե միջինը․ «Մենք ու ծնողներս  դեմ-դիմացի հարևաններ ենք: Մեզ մի պատ է բաժանում: Ընտրել ենք միասին և առանձին ապրելու ոսկե միջինը»:

Երիտասարդ տարիքում ընտանիք կազմելն ու հայրիկ դառնալը մեծ պատասխանատվություն է ենթադրում: Դերասանից հետաքրքրվեցինք՝ մտավախություններ չունի՞ այս թեմայով․ «Ոչ, որովհետև ծնողներս իմ կողքին են, ամեն հարցով ինձ օգնում են: Ինչ վերաբերում է երիտասարդ տարիքում ամուսնանալուն՝ ես կարող եմ նաև ընկերներիս հետ ժամանակ անցկացնել և, օրինակ, գիշերը տուն չգալ: Կնոջս հետ որևէ խնդիր չենք ունենում, որովհետև նա գիտակցում է, որ ես դեռ ջահել եմ, պետք է ջահելություն էլ անեմ, վայելեմ երիտասարդությունս»:

Դիտարկմանը, որ իր կինն էլ է երիտասարդ, չի՞ սրտնեղում այս հարցով, նա արձագանքեց․ «Ընդհանրապես խնդիրներ չեն լինում: Ես հարազատ քույր ունեմ, որն ինձնից 1 տարի է մեծ: Կինս ընդհանրապես չի նեղվում, որովհետև իրենք շատ մտերիմ են, կարող է ինձ էլ չասի, բայց, երևի, նույնիսկ ուրախանում է, որ ես տանը չեմ լինում, քրոջս հետ ինչ ուզում, անում են»:

Արմեն Հակոբյան

Աղջկաս անունն արդեն ընտրել ենք

Երիտասարդ դերասանի փոքրիկը կծնվի սեպտեմբերի վերջին: Զույգն արդեն պարզել է երեխայի սեռը՝ աղջիկ են ունենալու:

«Սեռի նախընտրություն չենք ունեցել: Ինչպես ժողովուրդն է ասում, կարևորն առողջ երեխա լինի: Զգացողություններս դեռ անբացատրելի են: Գիտեմ, որ իր ծննդից հետո կյանքս փոխվելու է դեպի լավն ու այդ ապրումներով սպասում եմ, բայց չեմ հասկանում՝ ինչ է կատարվում,- ասաց նա ու հավելեց, որ դստերը տալու են իր մայրիկի անունը՝ Արևիկ: -Ես ու կինս  համակարծիք էինք այդ հարցում: Եթե անգամ մամայիս անունն Արևիկ չլիներ, կարծում եմ, շատ գեղեցիկ ու տարբերվող անուն է, որը նաև խորհուրդ ունի: Ես շատ եմ սիրում այն»:

Հայրիկ դառնալու մասին Արմենն անակնկալ ձևով է իմացել․ «Աշխատանքից վերադարձա տուն, կինս ասաց ՝ քեզ համար նվեր ունեմ ու ժամացույցի տուփ տվեց: Մտածեցի կամ ժամացույց է, կամ թևնոց, որովհետև շատ եմ սիրում այդ աքսեսուարները, սակայն տուփը բացեցի, տեսա վարդագույն ու կապույտ թղթիկներ և երեխայի թափանցիկ ծծակ: Այդպիսի երանգներ էր ընտրել, որովհետև նոր էր իմացել երեխայի սպասելու լուրը, դեռ չգիտեր սեռը: Միանգամից հասկացա ու շատ ուրախացա: Արդեն կեսգիշեր էր, բայց հենց այդ պահին զանգեցի ընկերներիս, բոլորը եկան մեր տուն ու նշեցինք ուրախալի իրադարձությունը»:

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել նյութով