Մամուլ

Ամուսնացավ աստղաշենցի 44-օրյա պատերազմի մասնակից, հերոս Արսեն Գաբրիելյանը

Ամուսնացավ աստղաշենցի 44-օրյա պատերազմի մասնակից, հերոս Արսեն Գաբրիելյանը

Այսօր Արցախը ևս մեկ նորաստեղծ ընտանիք ունեցավ: Ամուսնացավ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր աստղաշենցի Արսեն Գաբրիելյանը, ով արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ոչնչացրեց թշնամու շուրջ 10 զրահատեխնիկա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այսօր Արցախը ևս մեկ նորաստեղծ ընտանիք ունեցավ: Ամուսնացավ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր աստղաշենցի Արսեն Գաբրիելյանը, ով արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ոչնչացրեց թշնամու շուրջ 10 զրահատեխնիկա:

Մարտի դաշտում սկսած հերոսական պայքարը հայրենանվեր հայորդին շարունակում է ընտանիք կազմելով, ջանալով իր չափով շենացնել հայրենի հողի արցախյան հատվածը:

arsen

Համոզված եմ՝ հերոսը հավատարիմ կմնա իր ուխտին և զավակներին կփոխանցի նահատակ ընկերների երազանքը՝ ունենալ հզոր ու անպարտ Հայրենիք, և պայքարը՝ ամեն գնով հասնել այդ երազանքին:

Երջանիկ ու ներդաշնակ կյանք եմ մաղթում Արսենին և նրա ընտրյալին խաղաղ ու զարգացող Արցախում…»,- գրել է նա:

Կիսվել նյութով